2020 թվականի հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Մոսկվայում ձեռք է բերվել հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն: Այն պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 10-ի կեսօրին: Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ն անց 03 րոպեին Արծրուն Հովհաննիսյանը հրապարակում է, որ ադրբեջանական կողմը ռմբակոծում է Կապան քաղաքը:
Հարց 1.
Արդյոք Արծրուն Հովհաննիսյանին հարցրե՞լ եք, թե ինչու՞ է գրել այդ ապատեղեկատվությունը:
10-ի հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը անոնս չի արվել ո՛չ Արծրուն Հովհաննիսյանի, ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ վարչապետի տեղակալների կողմից։
Հարց 2.
Ինչու՞ բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը խախտվել է հայկական կողմից:
Հարց 3.
Իչու՞ է հայկական կողմը խախտել այն՝ բերելով նոր ավերածություններ ու հազարավոր նոր զոհեր:
Պատերազմից անցել է հինգ տարի, բայց չի հրապարակվել զոհերի ամբողջական ցուցակը:
Հարց 4.
Դուք իսկապես կարծում եք, որ աշխարհը չոփո՞վ է ծածկված ու կարողանալու եք զոհերի իրական թիվը երկար ժամանակ թաքցնե՞լ:
Հարց 5.
Ինչպե՞ս է ստացվել, որ տասնութ թվականի հեղափոխությունից հետո զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժիկ Սարգսյանի վստահելի անձանցից մեկը:
Հարց 6.
Պատերազմի ժամանակ քանի՞ անգամ է ՀՀ երրորդ նախագահը հեռախոսազրույց ունեցել Օնիկ Գասպարյանի հետ, ու ի՞նչ է այդ ընթացքում քննարկվել:
Հարց 7.
Ինչու՞ ամեն անգամ, երբ ռեալ հնարավորություն է եղել պատերազմը դադարեցնելու, հայկական զորքերը ռմբակոծել են Գյանջա (Գանձակ, Կիրովաբադ) քաղաքի բնակելի թաղամասերը, և ինչու՞ է Ստեփանավանի զորամասի՝ տվյալ օպերացիաներից մեկը իրականացրած զինվորականների մահվան փաստաթղթերում գրված՝ մահվան վայրը՝ Արցախ, երբ տղաները զոհվել են, վիրավորումներ են ստացել ՀՀ տարածքում:
Հարց 8.
Ստուգե՞լ եք արդյոք, թե ի՞նչ հիմքերով են ՀՀ ԶՈՒ պարտադիր ծառայությունից ազատվել վերջին տարիներին ՀՀ փոխվարչապետեր աշխատած Ավինյան Տ.-ն, Պապիկյան Ս.-ն, Գրիգորյան Մ.-ն, Խաչատրյան Տ.-ն, Մաթևոսյան Մ.-ն, Միրզոյան Ա.-ն, և արդյոք այդ դեպքերն առնչություն չե՞ն ունեցել կոռուպիոն դրսևորումների հետ:
Հարց 9.
Ավինյան Տ.-ի փսորիազն անցե՞լ է, թե՞ դեռ սրացումներ են լինում:
Հարց 10.
Ինչու՞ են հայկական կողմը 2018, 2019, 2020 թվականների զորակոչերն ուղարկել աղդամներ, ջաբրայիլներ, երբ դեռ 1991 թվականի փաստաթղթերով (ըստ ՀՀ վարչապետի պնդումների) բուն ԼՂԻՄ-ը օֆիցիալ ճանաչված է եղել որպես Ադրբեջան:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ